211652_close_icon
views-count900 դիտում article-date 17:33 01-05-2014

Լոնդոնի ոստիկանությունը կասկածելի փաթեթ է վնասազերծել

Մեծ Բրիտանիայի իրավապահները Լոնդոնի արևելքում հայտանբերված կասկածելի փաթեթի վերահսկվող պայթյուն են իրականացրել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ըստ նրա տվյալների՝ այն հայտնաբերվել է Canary Wharf գործարար թաղամասում՝ «Barclays» բանկային խմբի գրասենյակի մոտ։ Ոստիկանությունը անվտանգության նկատառուներից ելնելով փակել էր դեպքի վայրը։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր