«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ
Ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ղ.-ին, որի ներքնազգեստի միջից հայտնաբերել են կանաչ գույնի, բուսական կասկածելի զանգվածով պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 26.9գր քաշով:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]