Տիմոշենկոն մտադիր է ձախողել ընտրությունները
                        Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն փորձում է ձախողել երկրի նախագահի ընտրությունների անցկացումը։ Այս մասին ուկրաինական BBC֊ի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է գործարար Դմիտրի Ֆիրտաշը։
«Եթե նա ընտրություններում պարտվելու է, նշանակում է, ընտրությունները չպետք է կայանան։ Ընտրությունների չկայացման համար նրան անհրաժեշտ է լուծել մեկ խնդիր․ պետք է երկրում անհանգստություն տիրի, խնդիրներ առաջանան, որոնց պատճառով հնարավոր կլինի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել»,֊ հայտարարել է ուկրաինացի գործարարը։
Ըստ նրա խոսքերի՝ Յուլյա Տիմոշենկոն խորհրդարանում ունենալով 100 պատգամավոր ամբողջությամբ գրավել է Ուկրաինայի իշխանությունը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

