6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Նոր Կալեդոնիայում
Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիա կղզու ափերին 6,7 մագնտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Նումաե քաղաքից 406 կմ դեպի հյուսիս֊արևելք, հիպոկենտրոնը՝ 112 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։ Ցունամիի վտանգ չկա։


