568 դիտում
13:17 26-01-2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվից պահանջել է վերջ տալ Նոր Կալեդոնիայում անընդունելի քայլերին
Ֆրանսիան իրավիճակի ապակայունացման անընդունելի փորձ է որակել իր անդրծովյան տարածքներից մեկում՝ Նոր Կալեդոնիայում, մետրոպոլիայից անկախացման գաղափարի աջակիցների մասնակցությամբ միջոցառման անցկացումը՝ Ադրբեջանի հովանու ներքո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։
««Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։
Այսպես է Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել Բաքվի նախաձեռնող խմբի կողմից այս շաբաթ Նումեայում (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) Ապագաղութացման միջազգային ճակատ համագումարի անցկացմանը։ X-ի հայտարարության համաձայն՝ միջոցառմանը, որը տեղի է ունեցել հունվարի 23-25-ը, պետք է մասնակցեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից, ինչպես նաև Կորսիկայի մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ ասելով, թե սա «Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների նկատմամբ ֆրանսիական անգործությունը կոծկելու փորձ է»:
«Հենց Ֆրանսիան է միշտ միջամտել տարածաշրջանային խնդիրներին և Ադրբեջանում խաղաղության և կայունության վերականգնման գործընթացին։ Բաքվի նախաձեռնող խումբը նպատակ ունի հանրության ուշադրությանը ներկայացնել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և անդրծովյան տարածքներում առկա խնդիրները»,- ասել է Հաջիզադեն:
Բաքվի նախաձեռնող խումբը ստեղծվել է 2023 թվականի հուլիսին Ադրբեջանում կայացած համաժողովում՝ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում։ Այն իր նպատակն է սահմանել՝ աջակցել 21-րդ դարում գաղութատիրությունից տառապող ժողովուրդների պայքարին, սակայն առավելապես կենտրոնացած է Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ապակայունացում առաջացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1054 դիտում
10:54 02-06-2024
Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաներին ծածանվել է Ադրբեջանի դրոշը. հայտարարություն
1139 դիտում
12:25 01-05-2014
6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Նոր Կալեդոնիայում
Այս բաժնից
805 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1189 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
775 դիտում
14:27 25-01-2025
«Համաս»-ը ԿԽՄԿ-ին է փոխանցել չորս իսրայելցի պատանդների