Եվրամիության անդամ երկրների կողմից մենք ունենք աննախադեպ աջակցություն. Վրաստանի վարչապետ
                        Եվրամիության անդամ երկրների կողմից մենք ունենք աննախադեպ աջակցություն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով զրուցել է ՆԱՏՕ-ի պատվիրակության Վրաստան կատարվելիք այցի մասին: 
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, ՆԱՏՕ-ն շատ հաճախ է այցելել Վրաստան և դա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները և  մասնավորապես Եվրամիությունն ու քաղաքակիրթ աշխարհը սատարում է Վրաստանին և նրա ԵՄ անդամ դառնալու նկրտումները:
Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, Վրաստանում աննախադեպ բարձր մակարդակի այցեր է ընդունելու: Նրա խոսքերով, մի քանի երկրների վարչապետեր, մի քանի երկրների ԱԳ նախարարներ և ՆԳ նախարարներ արդեն այցելել են Վրաստան: Վրացական կողմը սպասում է ինչպես նաև Ֆրանսիայի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաև Բարոզոյին:
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրամիության անդամ  երկրների կողմից մենք ունենք աննախադեպ աջակցություն»,- ասել է վարչապետը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

