211652_close_icon
views-count24161 դիտում article-date 20:45 30-04-2014

Ինչո՞ւ է ստում 1in.am-ը, կամ անառողջ մրցակցության գայթակղությունը

Վերջին երեք ամսվա ընթացքում «Առաջին լրատվական» կոչվող էլեկտրոնային լրատվամիջոցը զրպարտչական բնույթի չորս հոդված է տպագրել BIGLEMON.am կայքի ու նրա տնօրենության դեմ. http://www.1in.am/arm/news_article_254248.html, http://www.1in.am/arm/news_article_257451.html, http://www.1in.am/arm/armenia_society_258914.html, http://www.1in.am/arm/news_article_266112.html : Առաջին հայացքից էլ պարզ է դառնում, որ նշված հոդվածներում առկա է լրագրողական ոչ պարկեշտ վերաբերմունք. եթե նույնիսկ ուշադրություն չդարձնենք նրան, որ նշված հոդվածներներից երեքում փորձ անգամ չի կատարվել զանգահարելու երկրորդ կողմին, իսկ հոդվածներից մեկում երկրորդ կողմի՝ BIGLEMON.am-ի տնօրենի՝ Ռաֆայել Կանեցյանի հետ հեռախոսազրույցը խեղաթյուրված է, կամ օրինակ՝ օգտագործվել են նկարներ մարդկանց ֆեյսբուքյան էջից՝ առանց համապատասխան գրավոր կամ բանավոր թույլտվության, ապա տպագրված բոլոր հոդվածներում առկա է հստակ զրպարտություն, ինչպես նաև գործարար բարի համբավը միտումնավոր արատավորող տեղեկատվություն: Օրինակ՝ իբր ընկերության հաշիվները սառեցված են կամ գործը գտնվում է դատարանում: Թերևս հրապարակային չէինք անդրադառնա այս պատմությանը, այլ միայն կդիմեինք դատարան, եթե այս պատմությունը իրականում հասարակական խնդիր չլիներ: Բանն այն է, որ «Առաջին լրատվականի» սեփականատեր և խմբագիր Արման Բաբաջանյանը միտումնավոր, սեփական բիզնես շահերից ելնելով, որոշել է վարկաբեկել BIGLEMON.am ընկերությանը, քանի որ ինքը (սակայն հմուտ կաշառակերի նման փաստաթղթերով՝ իր եղբոր՝ Արտակ Բաբաջանյանի կինը՝ Գոհար Գալստյանը, ով նաև «Բիլայն» ընկերության ղեկավար կազմից է), երկար ժամանակ ուշադիր հետևելով BIGLEMON.am-ի գործունեությանը, նմանատիպ կայք է բացել: Սակայն պատմությունը պետք է սկսել սկզբից: 2012 թվականի հոկտեմբերին BIGLEMON.am կայքը դիմեց 1in.am-ին՝ գովազդ տեղադրելու նպատակով: Մեզ հետ կոնտակտի մեջ մտավ Սյուզի Դոշոյանը, ով ներկայանում էր որպես կայքի մարքեթինգի բաժնի ղեկավար: Հենց առաջին հանդիպումից խիստ ջերմ-բարեկամական վերաբերմունքի արժանացանք, որի իրական պատճառը հետո պարզվեց: Այդ շփումների ընթացքում Սյուզին խնդրեց, որ BIGLEMON.am-ում աշխատանքի տեղավորենք Արման Բաբաջանյանի ընկերոջ Սամվել Աբովյանի կնոջը՝ Լուսինե Վարդանյանին և մի տղայի՝ Տիգրան Բաղդասարյան անուն-ազգանունով: Սկզբնական շրջանում երկուսն էլ իրենց դրսևորեցին որպես բարեխիղճ աշխատողներ՝ ուշադիր սովորելով զեղչային կտրոններ տրամադրող ընկերության աշխատանքի առանձնահատկությունները: Երկու ամիս անց՝ 2012 թ. դեկտեմբերին, Լուսինե Վարդանյանը խոսքի մեջ նշեց, որ Արման Բաբաջանյանը և Սյուզի Դոշոյանը որոշել են համատեղ նույն բիզնեսից հիմնել, սակայն հեռակա վստահեցնում են, որ ամեն ինչ կանեն, որ մեր և իրենց բիզնես-հետաքրքրությունների համընկնում չլինի: Բայց ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և 2013 թ. հունվարին Լուսինե Վարդանյանը նախ հայտարարեց, որ Արման Բաբաջանյանը և Սյուզի Դոշոյանը չեն կարողացել իրար մեջ կիսել նոր բիզնեսի փայատիրությունը, ինչի հետևանքով Սյուզին դուրս է եկել նաև 1in.am-ից: Նույն ժամանակահատվածում BIGLEMON.am-ից դուրս եկավ նաև Տիգրան Բաղդասարյանը, և ասպարեզ եկավ hrashqkupon.am կայքը, որը ոչ միայն տառացիորեն BIGLEMON.am-ի պատճենն էր, այլև առաջին հերթին սկսեց օգտագործել BIGLEMON.am-ի հաճախորդների բազան՝ նամակներով առաջարկելով սեփական ծառայությունները: Մեր վրդովմունքին արձագանքեց Լուսինե Վարդանյանը, ով մեզ փոխանցեց Արման Բաբաջանյանի խոսքերը, թե նա ևս «ջղայնացած է Սյուզիի վրա և մեզ կօգնի, որ ոստիկանությունը գործ հարուցի նրա և Տիգրանի դեմ»: Չբավարարվելով դրանով՝ մեզ զանգահարեց Լուսինեի ամուսին Սամվելը և ասաց, որ իրենք արդեն պայմանավորվել են 6-րդ վարչության համապատասխան բաժնի հետ, և BIGLEMON.am-ի ներկայացուցչի հետ հանդիպելուց հետո նրանք գործին ընթացք կտան: 6-րդ վարչությունում հանդիպման ընթացքում BIGLEMON.am-ի տնօրեն Ռաֆայել Կանեցյանը, մարդկայնորեն խղճալով Սյուզիին և Տիգրանին, որոշեց ընթացք չտալ գործին, սակայն այդ նույն ժամանակահատվածում, երբ Ռաֆայելը ոստիկանության շենքում էր, Լուսինեի ամուսին Սամվելը մի քանի անգամ զանգեց Ռաֆայելին և խնդրում էր հանցագործության մասին հաղորդում տալ, իսկ հեռախոսազրույցի ժամանակ լսվում էին Արման Բաբաջանյանի գոռոցներն ու հայհոյանքները, որ Սյուզին պետք է պատժվի: Այս միջադեպից հետո կրքերը կարծես խաղաղվեցին, ու թեև ակնհայտ էր, որ Լուսինե Վարդանյանը ընկերության աշխատանքում «դրսի ականջի» դեր էր կատարում, այդուհանդերձ, ընկերության տնօրենությունը որոշեց չազատել նրան աշխատանքից՝ մտածելով վերջինիս սոցիալական վիճակի մասին: Լուսինե Վարդանյանին չհեռացրինք նաև այն բանից հետո, երբ 2013 թվականի մայիսին նա, ժպիտը դեմքին, պատմեց, որ Արման Բաբաջանյանը նորից է որոշել BIGLEMON.am-ի նման կայք ստեղծել, սակայն կրկին վստահեցնում է, որ շահերի համընկնում չի լինի: Ընկերությունը հիմնվեց Արման Բաբաջանյանի եղբոր՝ Արտակի կնոջ՝ Գոհար Գալստյանի և Սամվել Աբովյանի ազգականի՝ Գոհար Աբովյանի անուններով: BIGLEMON.am-ը նույնիսկ այսքանից հետո աշխատանքից չհեռացրեց Լուսինե Վարդանյանին: Ի դեպ, «Բիլայն» ընկերությունում աշխատող Գոհար Գալստյանը մեկ անգամ չէ իր ընկերության աշխատակիցներին «գործուղել» 1in.am՝ ԶԼՄ-ի համար ավելի լավ արդյունքներ ապահովելու համար, զուգահեռաբար անուղղակիորեն սպառնալով, որ ինքը կարող է վերահսկել հեռախոսազրույցները, հետևաբար, ամեն ինչ: Ամեն ինչ թվում էր հանգիստ, քանի դեռ Արման Բաբաջանյանի հիմնած կայքը՝ topsales.am-ը չէր սկսել գործել: 2013 թ. դեկտեմբերից, երբ կայքը սկսեց գործել, Լուսինե Վարդանյանը սկսեց չգալ աշխատանքի: Սկզբում պատճառաբանում էր հարազատների հիվանդանալով, ապա պատասխանները գնալով ավելի անկիրթ ու վուլգար էին դառնում: Ի վերջո, 2014 թ. հունվարի կեսին նա եկավ BIGLEMON.am-ի գրասենյակ և ասաց, որ դուրս է գալիս աշխատանքից: Ընկերության տնօրենությունը նրանից պահանջեց հաճախորդների բազան, որը գտնվում էր Լուսինեի մոտ, ինչին Լուսինեն մերժողական պատասխան տվեց. վստահ ենք, որ այս պատմության բոլոր ընթերցողներին էլ պարզ է, թե Լուսինեի ինչին էր պետք այդ բազան: Այդուհանդերձ, Լուսինեի հետ վերջնահաշվարկ արվեց, նա ստացավ իրեն հասանելիք ամբողջ գումարը, ինչից հետո հայտարարեց, թե իրեն էլի էնք գումար պարտք ու գնաց: Դրանից հետո նրա ամուսինը՝ Սամվել Աբովյանն է զանգահարում տնօրենին և փորձում սպառնալիքների միջոցով գումար կորզել նրանից, և բնական է, որ մերժվում է: Ապա գործի է անցնում նախկին քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանը և սկսում սուտ տեղեկություններ հրապարակել, թե իբր BIGLEMON.am –ը փակվել է, հաշիվները սառեցված են, ևն, ակնհայտորեն հույս ունենալով, որ դրանով կխարխլի ընկերության հեղինակությունը, և իր հիմնած կայքը գործնեության լայն դաշտ կստանա: Սրան զուգահեռ՝ արդեն որերորդ ականատեսն է պատմում, որ Լուսինեն այստեղ-այնտեղ գլուխ է գովում, թե ինչպես կարողացավ «գցել» BIGLEMON.am ընկերությանը՝ սեփականացնելով ընկերության հաճախորդների բազաները: Միևնույն ժամանակ անձնական սպառնալիք պարունակող բջջային հաղորդագրություններ և սոցիալական ցանցերի միջոցով նամակներ են գալիս ոչ միայն ընկերության տնօրեններին, այլև սովորական աշխատակիցներին: Միաժամանակ Լուսինե Վարդանյանը 1in.am-ի լրագրողների ու օպերատորների ուղեկցությամբ փորձեց ՀՀ ԱՆ աշխատանքի տեսչությունում «գործ տալ», սակայն տեսչությունը նրա դիմումը համարեց անհիմն: Այժմ Լուսինե Վարդանյանը topsales.am-ի տնօրենն է, և իր բիզնես անհաջողությունները փորձում է պայմանավորել BIGLEMON.am-ի հաջողություններով (ի դեպ Տիգրան Բաղդասարյանը ևս աշխատում է topsales-ում, իսկ Սյուզի Դոշոյանը փաստորեն անհետ կորած է), իսկ Արման Բաբաջանյանը և Սամվել Աբովյանը ուժ ու եռանդ չեն խնայում իրենց իսկ խոսքերով, «թրաֆիքինգի ենթարկված» Լուսինեին աջակցելու ու ինչու ոչ, փող աշխատելու համար: Այս ամենը կլիներ շատ ծիծաղելի, եթե այսքան լացելու չլիներ: BIGLEMON.am [img]/ups/images/0282152001398876211115315.jpg[/img] [img]/ups/images/0848173001398876210773671.jpg[/img] Արման Բաբաջանյան [img]/ups/images/0081918001398875448458799.jpg[/img] Տիգրան Բաղդասարյան [img]/ups/images/0613513001398875485839689.jpg[/img] Գոհար Գալստյան [img]/ups/images/0774477001398875484249219.jpg[/img] Արտակ Բաբաջանյան [img]/ups/images/00895250013988754856569.jpg[/img] Սամվել Աբովյան [img]/ups/images/0315307001398875485227544.jpg[/img] Լուսինե Վարդանյան [img]/ups/images/0579282001398875484395169.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր