Ինչքա՞ն են վաստակում վրացի աստղերը հարսանիքներին երգելով. տեսանյութ
Վրաստանում համերգներ հազվադեպ են կազմակերպվում: Երգիչները հիմնականում մասնավոր միջոցառումների, հարսանիքների և ծննդյան տոնակատարությունների են մասնակցում և այսպես են գումար վաստակում:
Ինչպես գրում է վրացական «ամբեբի» կայքը լինում են դեպքեր, երբ վրացի աստղերին հրավիրում են արտասահման, այնտեղ բնակվող իրենց հայրենակիցներին ուրախացնելու համար:
Թբիլիսիում միջոցառումների ամենապահանջվածները Ջորջիա դուետ խումբն է, ովքեր կայքի տեղեկություններով մեկ միջոցառման համար պահանջում են մոտ 7 հազար դոլար գումար, կապված երգերի քանակով և ինչ միջոցառում է՝ հարսանիք, թե ծնունդ:
Արտերկրում ամենապահանջված կատարողը Լելա Ծուրծումիան է, ում ավելի հաճախ Ամերիկա և Իսրայել են կանչում, իսկ թե ինչքան է վաստակում նա անհայտ է: Իսրայելում մեծ պահանջարկ ունի նաև Նինա Ծկրիալաշվիլին:
Ստորև ներկայացնում ենք Նինա Ծկրիալաշվիլիի հայտնի Տանգո երգը: