Լեհաստանում գնացքների բախման հետևանքով ավելի քան 20 մարդ է վիրավորվել
Լեհաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետևանքով 21 մարդ, այդ թվում 4 երեխա, վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին: Լեհական երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Միրոսլավ Սիեմիենեկի խոսքերով, ուղևորատար գնացքում եղել է մոտ 300 մարդ: Այն ուղևորվել է Գդինից Բիելսկո-Բիալա:
Բախման հետևանքով փոխադրամիջոցի 11 վագոններից 7-ը դուրս են եկել ռելսերից: