211652_close_icon

2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից

views-count1085 դիտում article-date 14:22 30-04-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացի արդեն 40 մլն դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին նվազագույնը 400- ով կավելանա նաև քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ գործառնական տարբեր նշանակություն ունեցող շենք-շինությունների մուտքերին կառուցված թեքհարթակների թիվը: Դրանցից 65-ն արդեն պատրաստ են: Ընդ որում, քաղաքապետարանը տրամադրում է առանձին նախագծեր, որպեսզի պահպանվեն սահմանված բոլոր նորմերը: Հիշեցնենք նաև, որ, Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր