211652_close_icon
views-count763 դիտում article-date 11:00 20-06-2014

2014թ. ծրագրով մայրաքաղաքում տեղադրվել է հայտարարությունների 100 նոր ցուցատախտակ

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի բոլոր վարչական շրջաններում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շարունակվեցին հայտարարությունների նոր, երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Նախատեսված բոլոր ցուցատախտակներն արդեն տեղադրված են: Պարբերաբար գույքագրվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրված ցուցատախտակները: Արդեն 25 ցուցատախտակ է ներկվել և պատշաճ տեսքի բերվել: Կարևորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների թվի ավելացումը մայրաքաղաքում` երևանցիները նկատում են, որ դրանք մեծապես նպաստում են, որպեսզի անհայտ անձանց և կազմակերպությունների կողմից պատերին և հենասյուներին փակցվող տարաբնույթ հայտարարությունները փակցվեն բացառապես դրանց համար նախատեսված ցուցատախտակներին:

Նմանատիպ նյութեր