Էրդողանի 7 ծրագրային քայլերը` նախագահական ընտրություններին ընդառաջ
                        Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  պատրաստվում է նախագահական ընտրություններին: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1494]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ դրան ընդառաջ իրականացնելու է 7 ծրագրային քայլ, որոնք առնչվում են ինչպես ներքին , այնպես էլ  արտաքին քաղաքականությանը: Նպատակն է  նոր բարեփոխումներով մոտենալ նախագահական ընտրություններին և միջազգային հանրության կարծիքի վրա դրական ազդեցություն թողնել:
Ըստ կայքի` Էրդողանը գործողություններ է իրականացնելու ներքոնշյալ 7 ուղղություններով.
Ալևիների աղոթատեղիների հարցը
Հանգուցալուծումը դրանց հոգևոր նշանակության կառույցի կարգավիճակ տալն է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այդ հարցի նկատմամբ դիրքորոշումը փոխել է և հնարավոր է, որ խնդիրը կարգավորող օրինագիծ ներկայացվի:
Հոգևոր դպրոցի բացումը
Նշվում է, որ այս հարցում նախապատրաստական աշխատանքները կատարվել են և միայն սպասում են Էրդողանի կարգադրությանը:
Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը
Սպասվում է, որ մայիսին Թուրքիայն և Իսրայելը «Մավի Մարմարա» նավի դեպքերի փոխհատուցման և  Գազայի հատվածին օժանդակություն ցուցաբերելու  հարցերում նույնպես համաձայնության կգան: 
Երկխոսություն Գեզիի ակտիվիստների հետ
Նշվում է, որ վարչապետը հանդիպումներ կունենա ինչպես կառավարությանը քննադատողների, այնպես էլ այն ակտիվիստների հետ, ովքեր կառավարության դեմ են դուրս եկել բնապահպանության նպատակով:
ԵՄ-ի հետ  հարաբերությունների նոր փուլ
Էրդողանի ղեկավարած «ԱԶԿ-ն Եվրամիության (ԵՄ) հետ հարաբերություններն ակտիվացնելու նպատակ ունի: Դրա համար էլ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կմտնեն մի շարք օրենքներ, որոնք ԵՄ-ը  ողջունում է:
Թափանցիկության մասին օրենքը քաղաքականության ֆինանսավորման տեսանելիության և վերահսկման հնարավորություն է ընձեռում: ԱԶԿ-ն ցանկանում է ծայրամասային շրջաններում  10 տոկոսի ընտրական շեմը իջեցնել:
Նամազ (իսլամական աղոթք) Սրբ. Սոֆիա տաճարում
Սա պահպանողնականների առաջնորդների երազանքն է:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1494]այստեղ[/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

