211652_close_icon
views-count1135 դիտում article-date 13:50 28-04-2014

Ստավրոպոլի մարզում 2 գրոհային է սպանվել․ ՆԳՆ

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի մարզում իրավապահ մարմինների աշխատակիցները 2 ենթադրյալ գրոհայինների են սպանել։ Այս մասին հայտնել է Հյուսիս֊Կովկասյան դաշնային շրջանի ՆԳՆ վարչությունը, փոխանցում է BBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Ստեպնովսկի շրջանում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան,երբ մեքենայում նստած տղամարդը կրակ է արձակել։ Նրանք սպանվել են պատասխան կրակոցների արդյունքում։ Ներկայումս ոստիկանները պարզում են նրանց ինքնությունը։ Ըստ RIA Novosti գործակալության հաղորդման՝ ոսռտկաններից մեկ կոնտուզիայի է ենթարվել։

Նմանատիպ նյութեր