211652_close_icon
views-count1570 դիտում article-date 17:26 19-10-2019

Հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի իրավապահների կողմից

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի, 38-ամյա մի բնակչի, որը հոկտեմբերի 4-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր