Սիրիայում 3 ադրբեջանցի գրոհային է սպանվել. ֆոտոշարք
Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալներն են սպանվել: Վերջիններս համալրում էին Բաշար Ասադի զորքերի դեմ կռվող «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման շարքերը:
Մոջահեդները համացանցում տեղադրել են նրանց լուսանկարները, սակայն անունները չեն հրապարկվում: Հայտնի է միայն, որ սպանվածներից մեկի անունը Ուրֆան է, որի եղբայրն էլ սպանվել է Աֆղանստանում: