Զինված հարձակում՝ ԿԱՀ֊ի կլինիկայում․ զոհվել է 22 մարդ
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության Նանգա Բագուիլա քաղաքի կլինիկայում զինված հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է 22 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Նշվում է, որ զոհվածներից 15֊ը տեղի կառավարության անդամներն են, 3֊ը՝ «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպության անձնակազմի անդամներ։
Հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգիից 450 կմ հեռավորության վրա գտնվող կլինիկայում, որտեղ տեղի կառավարության անդամները նիստ էին անցկացնում։
Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները։