Սերբիայի խորհրդարանն երկրում նոր կառավարություն է ձևավորել, որի վարչապետ է նշանակվել Սերբիայի պրոգրեսիվ կուսակցության ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ խորհրդարանում նրա օգտին է քվեարկել 198 պատգամավոր, դեմ՝ 23։
Նախարարների նոր կաբինետի առանցքային խնդիրն է պետության տնտեսական առողջացումը, և այդ ամենի համար կարևոր կլինի տնտեսության բարեփոխումը, բացատրել է Վուչիչը։