211652_close_icon

Հրայր Անտոնյանը Ֆրանսիայում պայմանավորվել է Արաբկիրի մանկական պոլիկլինիկան համալրել նոր սարքավորումներով ու անհրաժեշտ նյութերով

views-count2313 դիտում article-date 16:48 27-04-2014
Արաբկիրի մանկական պոլիկլինիկան հոկտեմբեր ամսվա ընթացքում կհամալրվի ատամնաբուժական նոր սարքավորումներով ու անհրաժեշտ նյութերով: Այս ու այլ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երևան-Պլեսի Ռոբինսոն հետագա համագործակցության շրջանակներում: [url=https://shamshyan.com/hy/article/12225/] Հիշեցնենք[/url], որ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում հյուրընկալված Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հետ, շրջել Պլեսի Ռոբինսոն քաղաքում, այցելել տեսարժան վայրեր, նաև քաղաքային շուկա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր