Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նորամուտը ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում հաղթական ստացվեց:
Ղազախստանի առաջնության 8-րդ տուրում «Տոբոլ»-ը 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Տարազ» ակումբի նկատմամբ: Ներկայումս «Տոբոլ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: