Տրավոլտան կնկարահանվի հնդկական ֆիլմում
Դերասան Ջոն Տրավոլտան Հնդկական միջազգային կինոակադեմիայի պարգևատրման արարողության ժամանակ , որտեղ նա ստացել է Ամենահեղինակավոր դերասանը բոլոր ժամանակների և ազգերի պարգևը հայտարարել է, որ խաղալու է հնդկական ֆիլմում, հայտնում է Gulfnews-ը:
Լրագրողների հարցերին պատասխանելով , նա հաղորդել է, որ իր սցենարում բացակայում են պարային հատվածներ, որով այդքան հայտնի են բոլիվուդյան ֆիլմերը, սակայն ռեժիսյոր Շեկխար Կապուրը չի բացառել նաև նման տեսարաններ:
Ըստ լուրերի Տրավոլտան հնարավոր է մասնակցի օսկարակիր Կապուրի Paani- հնդկերենից ջուր, ֆիլմի նկարահանումներին, որի բյուջեն կազմում է 30 միլիոն դոլար: