Ալեն Դելոնը կնկարահանվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմում
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը կնկարահանվի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Պացիենտ» կինոնկարում, որը կնկարահանվի Ռուսաստանում, ասել է Armenia Production ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Վալերի Սահարյանի խոսքով՝ երբ աշխարհահռչակ դերասանն այցելել է Հայաստան և եղել է Ծիծեռնակաբերդի հուշակթողում՝ չի կարողացել զսպել հույզերը և արտասվել է:
Դերասանն անմիջապես համաձայնել է Սահարյանի առաջարկին նկարահանվել Եղեռնին նվիրված ֆիլմում, որի ստեղծմանը կաջակցի նաև երգիչ և երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա կլինի սաունդտրեկի հեղինակը:
Կոմիտասի մասին ֆիլմում կնկարահանվեն նաև օսկարակիր Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը: