Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տոնին նվիրված համերգին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին մայիսի 28-ի երեկոյան ներկա է գտնվել Հանրապետության հրապարակում Սարդարապատի հերոսական ճակատամարտի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 96-ամյակին նվիրված տոնական համերգին: Ազգային հայրենասիրական երգ ու պարով ուղեկցվող համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Մշակույթի նախարարի հետ միասին շրջելով Հանրապետության հրապարակում՝ Տարոն Մարգարյանը զրուցել է երևանցիների հետ ու, օգտվելով առիթից, շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ: Տոնական համերգային ծրագիրը եզրափակվել է հրավառությամբ: