Խոդորկովսկին ժամանել է Խարկով
                        «Ռուսաստան֊Ուկրաինա․ երկխոսություն» համաժողովի շրջանակներում Խարկով է ժամանել «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին։ Այս մասին փոխանցում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։
Այցի շրջանակներում նա մտադիր է հանդիպել լրագրողների, Խարկովի գործարարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
 «Ռուսաստան֊Ուկրաինա․ երկխոսություն» վեհաժողովը նախաձեռնել է Միխայիլ Խոդորկովսկին՝ նախկին ՆԳՆ Յուրի Լուցենկոյի հետ միասին։
Կազմակերպիչների կարծիքով, հանդիպման նպատակն ուկրաինական և ռուսական վերնախավի միջև համագործակցության ամրապնդումն ու հարթեցումն է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

