Սլավյանսկում կրակել են Ուկրաինայի հակաօդային ուժերի ինքնաթիռի ուղղությամբ
Սլավյանսկում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի ուղղությամբ կրակ են արձակել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայությունը:
«Սլավյանսկի երկնքում անհայտ անձինք կրակել են արձակել Ուկրաինայի ԶՈւ֊ի օդուժի An-30 ինքնաթիռի վրա, որն իրականացնում էր դիտորդական թռիչք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրաձգության արդյունքում ինքնաթիռի վրա մի քանի փամփուշտ է դիպել:
«Ի շնորհիվ ռազմական օդաչուների պրոֆեսիոնալ գործողությունների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել առանց հետևանքների»,- պարզաբանել է գերատեսչությունը: