ԱՄՆ֊ում հարսնացուն կրակել է ամուսնու զարմուհուն
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում հարսնացուն հարսանիքից հետո կրակել է ամուսնու զարմուհուն: Պատճառը հանդիսացել է վեճը, թե ով կվարի ավտոմեքենան, հայտնում է Associated Presse-ը:
Դեպքը տեղի է ունեցել հարսանեկան արարողությունից հետո:
Ըստ ոստիկանների խոսքերի՝ 30-ամյա Քրիստինա Ջորջ Հարվանը 21-ամյա Քեյթլին Ֆերմոնթին կրակել է ամուսնու ատրճանակից Փիթսբուրգ քաղաքից 30 կմ դեպի հյուսիս ընկած Նյու Բրայթոնի բարի կայանատեղիի մոտ:
«Մեր վարկածով, նրանք վիճել են, թե ով պետք է վարի մեքենան»,֊ հայտնել է Նյու Բրայթոնի ոստիկանության ղեկավար Չարլզ Վանֆոսանը։
Հարսնացուն կալանավորվել է: Այդ գործով նախնական լսումները նշանակվել են մայիսի 2-ին: