Սերժ Սարգսյանի զարմուհուն մեղադրանք է առաջադրվել․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լևոնի Սարգսյանը, որը հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
Լևոն Սարգսյանի դուստրը մեղադրվում է ապօրինի հարստացման ՀՀ քր.օր. 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով հետախուզվում է նաև Լևոն Սարգսյանը և նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լևոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել:
Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 մլն 800 հազար ԱՍՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են՝ թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]