ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը. ֆոտոռեպորտաժ
Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը հրավիրված Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի տասնյակ երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ողջունել է լոռեցի և մարտունեցի դպրոցականներին և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում են գտնվում նաև ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջաններից ժամանած տասնյակ երեխաներ:
Փոքրիկները հայտնել են տոնական Երևանում ստացած տպավորությունները և շնորհակալ եղել իրենց Երևան այցելելու հնարավորություն ընձեռելու համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]