211652_close_icon
views-count1742 դիտում article-date 15:18 25-04-2014

Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ 2018-ին կառաջադրվի՝ որպես նախագահ, և բարձրաձայնում է, որ իր և Սերժ Սարգսյանի ճանապարհները բաժանվել են

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարված Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին ասաց Արթուր Բաղդասարյանը՝ արձագանքելով [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի այն հարցին, թե նա արդյո՞ք կոալիցիայից դուրս գալու և ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը լքելու որոշումը կայացրեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս նախագահ վերընտրվելու և վարչապետ դառնալու հավակնություններ չունի: Ա. Բաղդասարյանը, հերթական անգամ չբացառելով 2018 թվականին նախագահական ընտրություններում իր առաջադրումը, նշեց, որ այդ մասին դեռևս խոսելը վաղ է, քանի որ մինչև այդ «շատ ջրեր կհոսեն»: Միաժամանակ նշեց, որ ոչ ոքի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի և իրենք գնում են իրենց ճանապարհով: «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը երկրում 4-րդ պաշտոնն է, ինչու՞ պետք է հրաժարվեի այդ պաշտոնից, որովհետև չունենք քաղաքական որոշումներին ազդելու հնարավորություն»,-ասաց նա: Ասուլիսի ընթացքում նշել էր նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր ընկերն է, սակայն կյանքում լինում են ընկերներ, երբ ժամանակի ընթացքում ամեն մեկը գնում է իր ճանապարհով: «Ես հիմա գնում եմ իմ ճանապարհով ու մեր օրակարգի համաձայն: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանի ու իմ տեսլականները տարբերվում են: Մեր ճանապարհներն այլևս բաժանվել են»,-ասաց Ա. Բաղդասարյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանից նրա հրաժարականը պահանջելը իր կողմից ճիշտ և բարոյական քայլ չի համարվի, քանի որ 6 տարի միասին են աշխատել՝ միասին մեծ ճանապարհներ անցել:

Նմանատիպ նյութեր