Պայթյուն՝ Պակիստանի մզկիթի մոտ․ կան զոհեր
Պակիստանի Քարաչի քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4 մարդ, ևս 15֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ըստ Պակիստանի ոստիկանության հաղորդման՝ պայթուցիկ սարքը թաքցված է եղել մզկիթի մոտ կայանված մոտոցիկլում։ Պայթյունն որոտացել է մարդկանց մզկիթից դուրս գալու ժամանակ։
Նշենք, որ պայթյունի նախորդ օրը Քարաչիում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի արդյունքում բարձրաստիճան ոստիկան և 3 խաղաղ բնակիչ էր զոհվել։