4767 դիտում
12:39 21-04-2017
ՀՀ գյուղնախարարությունը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետ քննարկել է գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի ծրագրի վերանայման հարցը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով:
«Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր նպատակին և չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները և վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Մասնավորապես նախատեսվում է ուսումնասիրել սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը և բարձրացնել տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ և նպատակային ծախսվեն և ուղղվեն բացառապես ոլորտի զարգացմանը: Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարևորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:
Նշենք, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:
Նմանատիպ նյութեր
7255 դիտում
08:58 25-04-2014
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը հայտնի է․ Հրապարակ
Այս բաժնից
925 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
619 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1798 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից