Նաթանյահուն չի ցանկանում խաղաղություն. Արիկատ
Պաղեստինայն գլխավոր բանակցող Սաիբ Արիկատը խորը հիասթափությունն է արտահայտել իսրայելի որոշման հետ կապված, ըստ որի դադարեցվում են խաղաղ բանակցությւոնները և պատժաիջոցներ են կիրառվելու Պաղեստինական Ինքնավարության նկատմամբ, ի պատասխան ՖԱՏԽ-ի և Համաս-ի միջև կնքված համաձայնագրի:
«Բենյամին Նաթանյահուն և նրա կառավարությունը օգտագործում են պաղեստինյան խմբավորումների միջև առակ պառակտումը, որպես օրինակ և, որպեսզի հետագայում հրաժարվեն խաղաղ համաձայնագրից: Այսօր նրանք օգտագործում են պաղեստինյան հաշտեցումը հենց այդ նպատակով »,- ասել է Արեկատը:
«Միակ տրամաբանական բացատրությունն այդ բանի, այն է, որ Նաթանյահուն չի ցանկանում խաղաղություն»,-ավելացրել է նա:


