1174 դիտում
17:54 25-02-2024
Նաթանյահուն կառավարության նիստ կհրավիրի Ռաֆահի հետ կապված ծրագրերը հաստատելու համար
News.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հաջորդ շաբաթվա սկզբին կառավարության նիստ կհրավիրի «Գազայի ամենահարավային քաղաքում՝ Ռաֆահում, գործողությունների օպերատիվ ծրագրերը հաստատելու համար», - հայտարարել է նա X-ի իր միկրոբլոգի գրառման մեջ:
Ըստ նրա, ծրագիրը ներառում է Ռաֆահի խաղաղ բնակչության տարհանումը, որը UNRWA-ի գնահատմամբ, կազմում է մոտ 1,5 միլիոն մարդ:
«Միայն ռազմական ճնշման և կոշտ բանակցությունների համադրությունը կհանգեցնի մեր պատանդների ազատմանը, ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը և պատերազմի բոլոր նպատակների իրականացմանը»,- ասել է Նաթանյահուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ Ռաֆահում ռազմական գործողություններից, քանի դեռ քաղաքում պաղեստինցիներին պաշտպանելու «վստահելի և իրագործելի ծրագիր» չկա: Քաթարը և Եգիպտոսը դատապարտել և մերժել են Ռաֆահի վրա հարձակվելու Իսրայելի ծրագրերը, վերջինս նախազգուշացրել է քաղաքում հումանիտար իրավիճակի «լուրջ հետևանքների» մասին, եթե ռազմական գործողությունը շարունակվի, հայտնում է NBC News-ը։

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
18:28 17-03-2024
Շոլց. Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա շատ կդժվարացնի տարածաշրջանում խաղաղության հասնելը
910 դիտում
16:40 28-04-2024
Միայն ԱՄՆ-ն կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա․ Պաղեստինի նախագահ
1659 դիտում
22:05 24-04-2014
Նաթանյահուն չի ցանկանում խաղաղություն. Արիկատ
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
994 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը