Ջորջիա նահանգում արդեն թույլատրելի է հրազեն կրելը դպրոցում և եկեղեցում
ԱՄՆ֊ի Ջորջիա նահանգում թույլատրվել է հրազեն տանել դպրոցներ, եկեղեցիներ, պետական հաստատություններ և այլ հասարակական վայրեր: Համապատասխան օրինագիծը ստորագրել է նահանգապետ Նաթան Դիլը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Նոր օրենսդրական միջոցը հանում է զենքի կրման սահմանափակումները բարերում, ռեստորաններում և դպրոցների տնօրինությանը իրավունք է տալիս անհրաժեշտության դեպքում աշխատակիցներին թույլատրել աշխատանքի գալ հրազենով: Եկեղեցու կրոնավորները ևս պետք է անձամբ որոշեն այցելուները զենք կրեն եկեղեցում, թե ոչ:
Օրենքը նաև հեշտացնում է զենքի թույլտվության ձեռքբերման գործընթացը և կրճատում պետական վերահսկողությունը զենքի տերերի և վաճառողների նկատմամբ: