Ադրբեջանն առաջնագծում վիրավոր ունի
                        Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իբրև թե հայկական կողմից արձակված հրազենային կրակոցից վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլնուր Ալի օղլու Մաջիդովը: 
Հաղորդվում է, որ դեպքը գրանցվել է Ֆիզուլիի շրջանում: Մաջիդովը հոսպիտալացվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

