211652_close_icon
views-count1749 դիտում article-date 18:58 23-04-2014

Բակո Սահակյանը հանդիպել է Վերա Թարիվերդիեւայի եւ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովի հետ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիեւային եւ ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին: Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, եւ նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում: Քննարկվել են նաեւ Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր