Կապիտոլում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն կանցկացվի
ԱՄՆ Բրիստոլ շրջանի հանրապետական ներկայայցուցիչ Քրիստոֆեր Ռայթը հայտարարել է, որ ապրիլի 26-ին Կապիտոլում Հայոց ցեղասպանության հիշատակության արարողություն տեղի կունենա, որի խոսնակը լինելու է Ռութ Թոմասյանը (Ռութ Թոմասյանը պատմաբան է և SAVE Armenian Photograph INC-ի հիմնադիրը:):
Միջոցառման կազմակերպիչը Քրիստոֆեր Ռայթն է: Միջոցառումը բացվելու է առավոտյան ժամը 11-ին՝ Փաստաբանների սրահում:
«Ապրիլի 26-ին տեղի ունենալիք միջոցառմանը հարգանքի տուրք կմատուցվի եղեռնի զոհերին և այն վերապրածներին: հրավիրում ենք բոլորին՝ միանալու մեզ»,-ասել է Rայթը: