Բան Կի Մունը դեմ է Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացմանը
Այսօր ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիայում կայանալիք ընտրություների վերաբերյալ հայտարարություն է արել, գրում է The Jerusalem Post֊ը։
Երկուշաբթի ավելի վաղ սիրիական հեռուստաալիքի եթերից հայտարարություն էր հնչել՝ հղում արված խորհրդարանի խոսնակին, որում հայտարարվել էր այն մասին, որ երկրի նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 3֊ին։
Ըստ ՄԱԿ֊ի քարտուղարի կարծիքի, Սիրիայի գալիք ընտրությունները երկրում, որտեղ 3 տարի է, ինչ քաղաքացիական պատերազմ է, քաղաքական կարգավորման հաջողությունների խոչընդոտ են։