2915 դիտում
23:17 06-11-2018
Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին
Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը այսօր ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա է ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։
Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում. «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար:
Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար:
Արտահերթ ընտրություններից առաջ ես կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին՝ ընդգծելով մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը: Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք:
Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»։
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
14:20 25-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին
2601 դիտում
12:56 23-03-2017
Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժը աջակցում է Հանրապետական կուսակցությանը. ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը
Այս բաժնից
673 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին
2941 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
850 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր