Իրաքում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 9 մարդ։
Եվս մի քանիսը վիրավոր են։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ըստ ոստիկանության տվյալների՝ պայթյունը իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։
Նշենք, որ հարձակումը գրանցվել է երկրում խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ անց։