1346 դիտում
15:45 21-04-2014
Ապրիլի 24-ին Վանում տեղի կունենա հակահայկական գիտաժողով. Ermenihaber.am
Թուրքիայի պատմագիտական ընկերությունը ժամանակին հայաբնակ Վան քաղաքում գիտաժողով կանցկացնի ՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության միջոցառումներին, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1481]Ermenihaber.am[/url] կայքը:
«Հայերը 1-ին համաշխարհային պատերազմում» խորագրով գիտաժողովում գիտնականները կներկայացնեն Հայկական հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը՝ հավելելով, որ գիտաժողովը կսկսվի ապրիլի 24-ին: Երկօրյա գիտաժողովի բացմանը ելույթ կունենան Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Էրթեմ Աթնուրը, թուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագուն, Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվագիտական և պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Դերյա Օրսը:
Կներկայացվեն զեկույցներ 1-ին համաշխարհայինի ժամանակ կովկասյան ճակատում հայկական զինված ջոկատների, Վանում հայերի կողմից իրականացված այսպես կոչված ջարդրերի մասին, կներկայացվեն մուսուլման կանանց վկայությունները: Ինչպես նաև կլինեն զեկույցներ, որոնք կներկայացնեն պատերազմի տարիներին արտաքսված հայերի ունեցվածքի հարցում Օսմանյան կառավարության կանոնակարգումները:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1481]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3896 դիտում
15:36 21-04-2014
Հրանտ Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 23-ին
1266 դիտում
15:55 24-03-2014
Տեղի կունենա «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով 3-օրյա գիտաժողով
Այս բաժնից
892 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի
883 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
1033 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել