Տեղի կունենա «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով 3-օրյա գիտաժողով
Մարտի 25-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը:
Երևանի պետական համալսարան կայցելի վրաց անվանի գիտնականներից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը, որը կգլխավորի Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան: Ներկա կլինի նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Գիտաժողովը կանցկացվի պատմության, քաղաքագիտության, բանասիրության, ժուռնալիստիկայի և մշակութաբանության սեկտորներով, որտեղ ԵՊՀ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի առաջատար մասնագետներից կազմված աշխատանքային խմբերում զեկույցներ կներկայացվեն և քննարկումներ կծավալվեն վերը նշված բնագավառներում առկա խնդիրների վերաբերյալ: