Ասոցացման համաձայնագիրը ենթադրում է մոդերնիզացիա երկրի բոլոր ոլորտներում. Ղարիբաշվիլի
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ենթադրում է մոդերնիզացիա երկրի բոլոր ոլորտներում, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում:
«Ասոցացման համաձայնագիրը շատ շահարկումների տեղիք է տալիս և ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Այն ենթադրում է մոդերնիզացիա երկրի բոլոր ոլորտներում և մտերմություն Եվրոպայի հետ: Բոլորս կլինենք մոտիվացված, ամեն ինչ կանենք, որ լինենք միջազգային չափանիշեներին համապատասխան»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա կարծիքով, այս գործընթացը դժվար, սակայն օգտակար կլինի: