Ամերիկացի կոնգրեսմենները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նրա գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ՝ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում:
Ալիևը նշել է, թե մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի և Ադրբեջանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ալիևը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ԼՂ հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության լուծելուն: