Էվերեստի վրա ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը 15֊ն է. ԶԼՄ֊ներ
Էվերեստի վրա գրանցված ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը 15֊ի է հասել։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18֊ին 25 մարդուց բաղկացած խումբը զնահոսքի տակ էր հայտնվել։ Ներկայումս հայտնաբերվել է 15 մարդու դի։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։