211652_close_icon

Ֆիլհարմոնիկը Մեծ եղեռնի զոհերին նվիրված համերգի հասույթը կուղղի քեսաբահայության օգնությանը

views-count1538 դիտում article-date 14:48 19-04-2014
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համերգը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, որի ժամանակ կներկայացվի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ղեկավարությամբ դիրիժոր Լիոր Շամբվադալի (Գերմանիա): Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար' Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար' Ռոբերտ Մլքեյան) երգչախմբերը: Համերգի հասույթը կփոխանցվի Քեսաբի հայ համայնքին:

Նմանատիպ նյութեր