211652_close_icon
views-count3184 դիտում article-date 09:51 19-04-2014

«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին: Ֆաբրիկայի անասնապահ Միշա Սարգսյանը դանակահարել էր ֆաբրիկայի պահակին՝ 28-ամյա Վաղինակին, ով տեղում մահացել էր: Ավելին՝ գրել էինք, թե տեղեկություններ կան, որ Միշան հոգեկան խնդիրներ ունի: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Միշան ոստիկանությունում հայտնել է. «Ինձ ժամանակ տվեք, իմ աչքի տակ ևս երկու հոգի կա»: Նշենք, որ սա միակ դեպքը չէ: Միշան տարիներ առաջ ևս մեկին հարվածել էր, սակայն նրա կյանքը կարողացել էին փրկել: Իսկ թե ինչ կպարզվի հետագայում՝ դեռ հարց է, սակայն երիտասարդ տղային այլևս չեն կարող վերադարձնել: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր