Կանանց գաղութ էին «բերման ենթարկվել» «Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ-ի անդամները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 25-ին «Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ-ի կողմից կանանց միամսյակի կապակցությամբ կազմակերպվել էր համերգային շոու ծրագիր ՀՀ ԱՆ Աբովյան քրեակատարողական հիմնարկում:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր համերգային և հումարային ծրագրեր շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ ավարտին կին դատապարտյալներին ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանի, և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կոստանյանի կողմից հանձնվեցին ծաղիկներ և տեսաերիզներ մաղթելով բարի ազատություն:
Իրենց կատարումներով նաև հանդես եկան կին դատապարտյալները:
Կազմակերպիչները հուսով էին, որ մի փոքր ջերմություն և դրական լիցք հաղորդեցին կին և անչափահաս դատապարտյալներին:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի