Իսլամաբադը մտադիր է շարունակել թալիբների հետ բանակցությունները
Պակիստանի իշխանությունները մտադիր են շարունակել «Թալիբան» խմբավորման հետ բանակցությունները չնայած, որ թալիբները հրաժավել են զինադադարից։
Բանակցությունները շարունակելու որոշման մասին հայտնի է դարձել Ազգային անվտանգության հարցերով միության նիստից հետո։
Նշենք, որ Պակիստանի թալիբները չորեքշաբթի հայտարարել էին, որ հրաժարվում են հրադադարից։
Նրանք պատճառաբանել են, որ կառավարությունը «Թալիբան»֊ի պահանջները չի իրականացրել։