ՕԵԿ-ն Երևան քաղաքի վարչությունը պաշտպանել է քաղխորհրդի որոշումը
Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երևան քաղաքի վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 154 անդամներ:
Ինչպես տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշման դրդապատճառները:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երևան քաղաքի վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը: