Հայաստանը Ռուսաստանին է հանձնել ադրբեջանցի վարձու մարդասպանին. Բալտինֆո
Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի վարձու մարդասպանը, ով մեղադրվում է ղազախ գործարարին սպանելու մեջ: Տեղեկությունը տարածել է «Балтинфо» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հաղորդվում է, որ մարդասպանը 2004 թվականին ռուսական քաղաքացիություն է ստացել: Վերջինս Հայաստանի կողմից արտահանձնվել է Ռուսաստանին:
Պատվիրված սպանությունը ադրբեջանցին կատարել էր 2012 թվականի ապրիլին՝ Մոսկվայի Բոգովոյ փաղոցում: Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը նշված փողոցում հայտնաբերվել էր 52-ամյա գործարարի մարմինը՝ 7 հրազենային վնասվածքով: 100 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր սպանության գործիք ատրճանակը:
Հետաքննությունը պարզել է, որ 27 տարեկան ադրբեջանցի է, ՌԴ Վլադիմիր քաղաքի բնակիչ: Ներկա պահին փնտրվում են սպանության պատվիրատուները: